«The Beatles» խումբը ճանաչվել է պատմության մեջ ամենահռչակավորը
Billboard-ը կազմել է պատմության մեջ ամենահռչակավոր երաժիշտների ցանկը, որը գլխավորում է «The Beatles» խումբը: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Billboard-ի կազմած ցանկն ընդգրկում է 1958թ-ից՝ «Billboard 100» ռեյթինգի հիմնադրման օրվանից ի վեր բոլոր հռչակավոր երաժիշտներին: Լավագույնների ցանկի առաջին հորիզոնականում «The Beatles» խումբն է, երկրոդում՝ Մադոննան: Առաջին տասնյակում ժամանակակից երգիչներից հայտնվել են նաև Մրայա Քերին (5-րդ հորիզոնական), Ջանեթ Ջեքսոնը (7-րդ) և Ուիթնի Հյուսթոնը (9-րդ):
Ռիհաննան հայտնվել է 13-րդ, Քեթի Փերրին՝ 24-րդ, իսկ Բեյոնսեն՝ 39-րդ հորիզոնականում: Թոփ-100 ցուցակում են նաև Ջասթին Թիմբերլեյքը, Լեդի Գագան և Քելլի Քլարկսոնը: