Իվետա Մուկուչյանը հայտնել է, թե ինչպիսի երգ կներկայացնի «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ-2016»-ի այս տարվա հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը Eurovision.de կայքի հետ զրուցել է իր մասնակցության և ներկայացվող երգի մասին:
«Իսկապես շատ էի ուրախացել, երբ տեղեկացրին, որ հաջորդ տարի Հայաստանը ես եմ ներկայացնելու «Եվրատեսիլ»-ում: Այս մրցույթը մեծ հեղինակություն է վայելում Հայաստանում: Աշխարհասփյուռ հայերը, անգամ ԱՄՆ-ից, դիտում են այն:
Բազմաթիվ երգեր եմ ստացել, նաև համագործակցել պրոդյուսերների հետ: Նոյեմբերի 13-ին կատարելու ենք ընտրությունը: Երգն անգլերեն է, այն ռիթմիկ է լինելու: Բալլադ չի լինելու: Մարդիկ պոզիտիվ կատարում են ակնկալում: Ցանկանում եմ ունենալ ելույթ, որն ազդեցություն կունենա մարդկանց վրա: Դա ինձ համար ավելի կարևոր է, քան հաղթանակը:
Կարիերաս սկսել եմ 12 տարեկանում, բայց չէի ակնկալում, որ ի վերջո երգչուհի կդառնամ: Հայաստանում հայտնի շոուներից մեկում 5-րդ հորիզոնականը գրավեցի, որի արդյունքում և ճանաչում ձեռք բերեցի»,- նշել է երգչուհին: