«Spice Girls»-ը վերամիավորվու՞մ է
Արդեն մի քանի ամիս է, ինչ խոսում են 90-ականների «ամենաթեժ» խմբերից մեկի՝ «Spice Girls»-ի վերամիավորման մասին: Խմբի անդամներից մեկը որոշել է ամեն ինչ պատմել և վերջակետ դնել բոլոր խոսակցություններին: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Մել Բին, ով հայտնի է որպես Մելանի Բրուչ, «Billboard» ամսագրին պատմել է, որ աղջիկներն այժմ բանակցում են խմբի 20-ամյակի առթիվ միավորվելու հարցի շուրջ:
«Եթե մենք ինչ-որ բան որոշենք, անպայման կհայտնենք այդ մասին: Հիմա մենք ծանր ու թեթև ենք անում՝ արդյո՞ք մեզ պետք է այս քայլը: Հաջորդ տարի մեր խմբի քսանամյակն է: Մենք փորձում ենք հասկանալ՝ մի լավ բան կստացվի,թե՞ ոչ: Հենց մենք վերջացնենք մեր քննարկումները և ընդհանուր հայտարարի գանք, անպայման կհայտնենք: Այժմ ոչինչ չեմ կարող հստակ ասել»,- նշել է Մել Բին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ խումբը ելույթ է ունեցել 2012թ-ին՝ Օլիմպիական խաղերի փակմանը: