Անտոնիո Բանդերասն անձամբ է իր վերնաշապիկները կարում
Դերասան Անտոնիո Բանդերասը շարունակում է դիզայներական հմտություններ ձեռք բերել: Նրա վերջին ձեռքբերումը վերնաշապիկ կարել սովորելն է: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Առաջին քայլերը վերնաշապիկ կարելու գործում Անտոնիոն հենց իր համար է անում: Շուտով դերասանին կտեսնենք իր իսկ կարած վերնաշապիկներով:
Բանդերասը սովորում է Լոնդոնի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջում: Նրա համար հաճելի չէ «դիզայներ խաղալ», ինչպես դա անում են նրա շատ գործընկերներ: Գաղտնիք չէ, որ աստղերը սիրում են ստեղծել իրենց հավաքածուները, սակայն Անտոնիո Բանդերասը, ի տարբերություն մյուսների, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել և լրջորեն զբաղվել դիզայներությամբ:
Դերասանը պատրաստվում է իր կյանքի առաջիկա հինգ տարիները նվիրել այս՝ իր համար նոր գործին: