ԵՄ-ն ողջունել է ադրբեջանցի քաղաքագետի ազատ արձակումը
Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը ողջունում է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսի ազատ արձակումը:
«Ես ողջունում եմ Բաքվի վերաքննիչ դատարանի որոշումը՝ պատմաբան և մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստ Արիֆ Յունուսի խափանման միջոցը ստորագրությամբ չհեռանալով փոխելու վերաբերյալ: Սա ուրախալի պահ է և դրական, մարդասիրական արարք»,-ընդգծել է Մալենա Մարդը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն միշտ պատրաստ է համապատասխան երկխոսություն վարել Ադրբեջանի հետ