Քամու հետևանքով մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
Նոյեմբերի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ քամու հետևանքով հոսանքազրկված են Արագածոտնի մարզում` 14 գյուղ և Աշտարակ քաղաքը` մասամբ,Կոտայքի մարզում` 2 գյուղ:
Նշենք, որ հանրապետության ողջ տարածքում երեկվանից ուժգին քամիներ են: Կան նաև վնասներ:
Համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ: