Քլունին Էդինբուրգում այցելել է անտուններին օգնող սրճարան
Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին ժամանել է Էդինբուրգ՝ ընդունելով անտուններին օգնող սրճարանի հրավերը։ Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը։
Դերասանը եղել է «Social Bite» սրճարանում, որը իր ամբողջ եկամուտը տալիս է փողոցում հայտնված կարիքավոր մարդկանց։
Վերջին անգամ Քլունին Էդինբուրգ էր ժամանել 2005 թ-ին։ Ըստ սրճարանի հիմնադիր Ջոշ Լիթլջոնի, սրճարանի ամբողջ անձնակազմը անհամբերությամբ էր սպասում «մոլորակի ամենահայտնի մարդկանցից մեկին»։
Սրճարանում կա ծրագիր՝ «չխմած սուրճ», ըստ որի հաճախորդը վճարում է սուրճի համար, սակայն նրա փոխարեն այն խմում է նա, ով չունի գումար։ Սրճարանում հնարավորություն կա նաև գնելու ուտելիք ու խմիչքներ անտունների համար։