Թուրք երգիչը ապրիլի 24-ին միանալու է Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը
Թուրք հայտնի երգիչ Նիհաթ Դողանը հայտարարել է, որ մասնակցելու է ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Ըստ ermenihaber.am-ի Թուրքական «Հաբեր 3» լրատվական կայքի փոխանցմամբ թուրք հայտնի երգիչը թուրքական «Թարաֆ » օրաթերթի թղթակցի տված հարցին.«Դուք մասնակցելու՞ եք ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում 1915-ին հայերի ապրած Մեծ Դժբախտության համար կազմակերպվելիք հիշատակի միջոցառմանը» հարցին հետևյալ կերպ է պատասխանել.
«Եթե այստեղ լինեմ կգնամ: Չպետք է վախենալ Լինչի դատաստանից: Բռնությունըբռնություն է։ Բռնությունն իմ ու քո չունի։ Եթե գնանք, եթե խիզախ լինենք, եթե այրվելուցչվախենանք, շատ մութ հարցեր կբացահայտվեն։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ բոլորը,հանուն մարդկության, պետք է այնտեղ լինեն։ Պետք է այնտեղ լինել՝ հանուն արդարության»,-ասել է նա: