Ջոլին կիսվել է Փիթի հետ սեքսի մասին
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը շարունակում են կիսվել «Riviera» ֆիլմում համատեղ նկարահանումների մասին: Այս անգամ նրանք խոսել են անկողնային տեսարանների մասին: Այս մասին գրում է Womanhit.ru-ն:
«Շատ տարօրինակ է, երբ դու iPad-ը ձեռքիդ, մերկ լոգանք ես ընդունում, իսկ ամուսինդ կանգնած է դռան հետևում: Դու նրան կանչում ես սիրով զբաղվել, քանի որ սցենարով այդպես է նախատեսված, իսկ այդ ամենը կատարվում է նկարահանող խմբի աչքի և տեսախցկների առաջ»,-ասել է Ջոլին:
Նրա խոսքով՝ սիրային տեսարաններ նկարահանելը հեշտ չէ: Անհարմար վիճակից դուրս գալու համար, Ջոլին ու Բրեդը կատակել են, ժպտացել:
«Անկախ այն բանից, որ ես դերասանուհի և ֆիլմի սցենարիստն եմ, ես Բրեդի համար դեռ իր կինն եմ, և նա միշտ սրբիչով ծածկում էր ինձ, երբ մի փոքր բացվում էի»,-ասել է դերասանուհին: