Վաենգային մեղադրում են ագահության մեջ
Երգչուհի Ելենա Վաենգան սկանդալի կենտրոնում է հայտնվել: Երգչուհու երկրպագուները նրան մեղադրում են ագահության մեջ: Այս մասին գրում է Russianshowbiz.info-ն:
Մինչ Ելենայի Վորոնեժ ժամանելը, կազմակերպիչները թանկ գներ են սահմանել տոմսերի համար, ինչը դժգոհոթյունների լայն ալիք է բարձրացրել:
Ամենահեռու շարքի համար նախատեսված տոմսի արժեքը 2900 ռուբլի է սահմանվել, իսկ ավելի մոտ ու հարմարավետ տեղերը՝ 4500 ռուբլի:
«Ես գներ չեմ սահմանել: Էլի ե՞ս, ես վատն եմ, իհարկե»,- երկրպագուների դժգոհությունների արձագանքելով՝ ասել է Վաենգան: