Իրինա Դուբցովան բաժանվել է իր հայազգի ընկերոջից (լուսանկար)
Ռուս հայտնի երգչուհի Իրինա Դուբցովայի կյանքում կրկին կտրուկ շրջադարձ է եղել. նա բաժանվել է իր սիրելիից` երաժիշտ և կատարող Վիտալի Մակարյանից, ով հայտնի է «Մարսել» բեմական անունով։ Այս մասին գրում է Loveradio.ru-Ն
Բաժանման պատճառ են դարձել տղամարդու խիստ բարքերն ու հաճախակի տարաձայնությունները։ Հոգնելով այդ կյանքից` Իրինան ինքն է առաջարկել վերջակետ դնել իրենց հարաբերություններին:
Դուբցովայի և Մակարյանի սիրավեպը սկսվել էր այս տարվա գարնանը։ Նրանք հանդիպել են մոսկովյան ակումբներից մեկում, փոխանակվել համարներով, իսկ մեկ ամիս անց, Վիտալին նվաճել է Իրինա Դուբցովայի սիրտը: Երիտասարդը շատ ռոմանտիկ անձնավորություն է եղել, որը գրավել է Իրինայի ուշադրությունը: Սիրահար զույգերի սոցիալական ցանցերի էջերում մշտապես միասնական նկարներ են հրապարակվել: Դուբցովան, անգամ, նրան մոր և տղայի հետ է ծանոթացրել:
Լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, որ զույգը վիճել է դեռևս մեկ ամիս առաջ։ Պատճառը եղել է այն, որ երիտասարդը չի դիմավորել սիրելիին օդանավակայանում, թեև խոստացել էր։ Բացի այդ, նա չի զանգահարել Դուբցովային ու չի պատասխանել նրա հեռախոսազանգերին, պատճառաբանելով, որ զբաղված է եղել: Երգչուհին առաջարկել է բաժանվել, սակայն երիտասարդը պնդել է, որ մի փոքր դադար տան հարաբերություններում։