Վիկտորյա Բեքհեմը «Տարվա կին» մրցանակը որդու ձեռքից է ստացել
Նյու Յորքում տեղի է ունեցել «Glamour» ամսագրի կազմակերպած բարձրակարգ միջոցառումը: «Տարվա կին» մրցանակի հաղթողներից է եղել և Վիկտորյա Բեքհեմը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Վիկտորյան մրցանակը ստացել է դիզայներական ոլորտում ունեցած համաշխարհային հաջողությունների համար: Տիկին Բեքհեմը միջոցառմանը ներկա է եղել 16-ամյա որդու՝ Բրուքլինի հետ: Ավանդույթի համաձայն՝ «Տարվա կին» ճանաչվածների հետ պետք է լինեն իրենց ընտնիքները, սակայն Դևիդ Բեքհեմը նկարահանումների է եղել. ֆուտբոլիստը իր վավերագրական ֆիլմն է նկարահանում:
Հատկանշական է, որ Վիկտորյան «Տարվա կին» մրցանակը ստացել է հենց որդու՝ Բրուքլինի ձեռքից: