Շակիրան գալա-համերգի ժամանակ չի կարողացել հանգստացնել կամակոր որդուն (տեսանյութ)
Մինչ շատերը քննարկում են Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի սխալը, երբ նրանք կարևոր միջոցառմանը իրենց հետ էին տարել փոքրիկ Նորթին, ով չէր կարողացել հանգիստ նստել նորաձևության ցուցադրությանը, մեկ այլ աստղային զույգ՝ Շակիրան և Ժերար Պիկեն, կրկնում են նրանց սխալը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Զույգը օրերս «Estrelles del fútbol Català» գալա-համերգի հյուրն էր, որի ընթացքում ֆուտբոլիստը կարևոր մրցանակ է ստացել Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Շակիրան և Պիկեն այդպիսի նշանակալից իրադարձությանն իրենց հետ տարել էին ավագ որդուն՝ Միլանին՝ հուսալով, որ երեկոն հետաքրքիր կլինի փոքրիկի համար: Նրանք սխալվել են. տղան ձանձրացել է, իսկ ֆեդերացիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ ցանկացել է փախչել ինչ-որ տեղ:
Կամակոր Միլանը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում: