Ես ստիպված եմ լինում ներողություն խնդրել հայտնի լինելու համար. Քլոե Քարդաշյան
Քլոե Քարդաշյանի՝ «Redbook»-ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես են տղամարդիկ տուժում իր հայտնիությունից: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
«Նա, ով մտնում է մեր ընտանիք, ստիպված է լինում կիսել ոչ միայն մեր հայտնիությունը, այլև այն ուշադրությունը, որին արժանանում ենք մենք: Օրինակ, նրան պարզապես տաղանդավոր մարդ ընդունելու փոխարեն սկսում են խոսել, որ այդ մարդը մեզնից մեկի նոր ընկերն է: Մենք արդեն հարմարվել ենք դրան, սակայն, այնուամենայնիվ, ես ստիպված եմ լինում ներողություն խնդրել տվյալ մարդուց իմ հայտնիության համար: Ինձ համար շատ անհարմար է, երբ մարդն այդպիսի դրության մեջ է հայտնվում իմ պատճառով»,- անկեղծացել է Քարդաշյանը:
Քլոեն մի քանի ամիս առաջ սկսել է հանդիպել 26-ամյա Ջեյմսի հետ, չնայած նրան, որ հեռուստաաստղը դեռևս ամուսնացած է: