Իրանի արտգործնախարարը չի մասնակցի Սիրիայի շուրջ Վիեննայի բանակցություններին
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի մասնակցի Սիրիայի իրադրության վերաբերյալ Վիեննայում կայանալիք հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը միանշանակ չի մասնակցի Սիրիայի հարցով Վիեննայում կայանալիք միջազգային հանդիպմանը, քանի որ կուղեկցի Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եվրոպական այցերի շրջանակներում»,- հաղորդել է փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
Ավելի վաղ Զարիֆը և իր ռուս կոլեգան` Լավրովը, իրենց հավանությունն են հայտնել Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսության մեկնարկի առաջարկին: