Մելաձեի կինը պատմել է ամուսնու՝ իր կյանքը դժոխքի վերածելու մասին
Մելաձեի նախկին կինը պատմել է, թե ամուսինն ինչ դժոխքի է վերածել իր կյանքը: 11 տարի անընդմեջ, Վերան և Կոնստանտին Մելաձեն իրենց հարաբերությունները թաքցրել են երկրպագուներից, հարազատներից ու ընկերներից: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Մելաձեի նախկին կինը՝ Յանան ասել է, որ Բրեժնևայի հետ նրա սիրավեպը սկսվել է դեռևս 2014թ.-ին:
Իհարկե դա «աստղին» չի խանգարել ամուսնանալ միլիարդատիրոջ հետ, սակայն նրանց ամուսնությունը տևել է ընդամենը 6 տարի:
«Ես շատ արցունք եմ թափել, ոչ ոքի նման բան չեմ ցանկանա: Երբ նրանց հարցնում էի այդ մասին, նրանք հերքում էին, անգամ այն ժամանակ, երբ պապարացցիները լուսանկարել էին միասին»,-ասել է Յանան:
Առաջին կնոջ հետ Մելաձեն ապրել է 15 տարի: Նրանք ունեն 3 երեխա. 2 աղջիկ և 1 տղա: