«Домодедово»-ն հերքել է չվերթների հետաձգման մասին լուրերը
Մոսկվայի «Домодедово» օդանավավակայանի մամուլի ծառայությունը հերքել է մառախուղի պատճառով չվերթների հետաձգման մասին տարածված լուրերը: Այս մասի գրում է Gazeta.ru-ն:
««Домодедово» օդանավակայանը գործում սովորականի նման: Թռիչքների հետ կապված ժամային փոփոխություններ, հետաձգումներ և չեղարկումներ չկան: Տեսանելիությունը տարածքում ավելի քան 1.3 հազար մետր է»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ օրվա ընթացքում «Домодедово» օդանավակայանից նախատեսված է իրականացել 630 թռիչք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մառախուղի պատճառով հետաձգվել են Մոսկվայի օդանավակայանների թռիչքները, որոնց մեծ մասը «Домодедово»-ի թռիչքնենրն են: