Թուրքիայում նավակի խորտակման հետևանքով զոհվել է 14 ներգաղթյալ
Թուրքիայի ափերին նավակը խորտակվել է, որի արդյունքում 14 ներգաղթյալ է մահացել: Նրանցից 7-ը՝ երեխաներ են եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Փրկարարներին հաջողվել է փրկել 27 մարդու: Նավակն ուղևորվելիս է եղել հունական Լեսբոս կղզի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 1-ից մինչև 2015թ. նոյեմեբրի 1-ը Եվրոպական Միության արտաքին սահմանն անօրինական հատել է 1.2 մլն ներգաղթյալ:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը նշել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է փախստականների համար հնարավոր նոր կենտրոններ բացելու ծրագրերը: