Կյանքից հեռացել է «Դ՛Արտանյանն ու երեք հրացանակիրները» ֆիլմի ռեժիսորը
82 տարեկանում մահացել է Խորհրդային և ռուսական կինեմատոգրաֆիայի ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Բոտկինայի հիվանդանոցի ներկայացուցիչներին, ուր մեկ շաբաթ առաջ տեղափոխվել էր ռեժիսորը: Ինչպես հայտնել է Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչի կինը՝ նրա մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել։
Նրա նկարահանած ամենահայտնի ֆիլմն է «Դ՛Արտանյանն ու երեք հրացանակիրները», ինչպես նաև դրա շարունակությունը՝ «Հրացանակիրները՝ 20 տարի անց», «Աննա թագուհու գաղտնիքը կամ Հրացանակիրները 30 տարի անց» և «Հրացանակիրների վերադարձը կամ Կարդինալ Մազարինիի գանձերը»։