Այսօր Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան օրն է
Լեոնարդո Վիլհելմ Դի Կապրիո (անգլ.՝ Leonardo Wilhelm DiCaprio, նոյեմբերի 11, 1974), ամերիկացի կինոդերասան։ Առավել հայտնի ֆիլմերն են Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի», «Ուոլ սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»։
Ինչպես հայտնի շատ դերասաններ, այնպես էլ Դի Կապրիոն սկսել է իր կարիերան սերիալներում խաղալով։ Երբ Լեոն 14 տարեկան էր, որոշեց դառնալ դերասան և իր համար գործակալություն գտավ։ Գործակալների դուր եկավ նրա սանրվածքը և անունը։ Նա նկարահանվեց ավելի քան 30 գովազդում և «Սանտա-Բարբարա», «Ռոզալին» և «Լեսսի նոր արկածները» սերիալնելում։
Լեոյի անձնական կյանքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է։ Նրան հաճախ նկատում են հայտնի մոդելների հետ։ Լեոն լուրջ հարաբերություններ է ունեցել բրազիլացի մոդել Ջիզել Բունդշենի հետ։ Նրանք հանդիպել են 2000-2005 թվականներին։ Դրանից հետո նա սկսեց հանդիպել իսրայելցի մոդել Բար Ռաֆաելիի հետ։ Նրանք ծանոթացել են 2005թ.-ի նոյեմբերին Լաս-Վեգասի երեկույթներից մեկի ժամանակ։ Զույգը միասին ճանապարհորդել է Իսրայել և հանդիպել նախագահի հետ։ Սակայն 2011 թվականին նրանք հայտարարեցին, որ բաժանվել են։
Լեոյի հաջորդ ընկերուհին դերասանուհի և ֆոտոմոդել Բլեյկ Լայվլին է, ում հետ նրա հարաբերությունները տևեցին մեկ տարի։ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի հոկտեմբերը Լեոն հանդիպեց մոդել Էրին Հիթերսոնի հետ։ Այժմն ԴիԿապրիոն հանդիպում է գերմանացի մոդել Թոնի Գարրնի հետ։