Կեղտոտ ես, թե մաքուր, ճնշված ես, թե ոչ, միևնույնն է դու երբեք չես կորցնի քո արժեքը նրանց համար, ովքեր սիրում են քեզ
Հայտնի մի հոգեբան իր հոգեբանության վերաբերյալ սեմինարը սկսում է 5000 դրամը ձեռքին: Դահլիճում նստած է մոտ 200 մարդ:
Հոգեբանը հարցնում է.
- Ո՞վ է ուզում այս գումարը:- Բոլորը բարձրացնում են իրենց ձեռքը:
- Մինչ որևէ մեկը կստանա այս գումարը, ես նրա հետ ինչ-որ բան կանեմ, - ասում է հոգեբանը: Նա սեղմում է թղթադրամը ափի մեջ հետո բացում ու նորից հարցնում ներկա գտնվողներին:
- Դեռ այս գումարը ցանկացողներ կա՞ն:
Նորից բոլորը բարձրացնում են ձեռքերը:
- Ուրեմն ես ուրիշ բան կանեմ, ասում է հոգեբանը:
Թղթադրամը գցում է գետնին, տրորում այն, ապա բարձրացնում է կեղտոտ թղթադրամը և նորից հարցնում:
-Դե իսկ հիմա՞, որևէ մեկին այն պետք է այս տեսքով:
Եվ նորից բոլորը բարձրացնում են իրենց ձեռքերը:
-Սիրելիներս ,- ասում է հոգեբանը,- հենց նոր դուք սովորեցիք շատ կարևոր բան: Անկախ այն բանից, թե ես ինչ օրի հասցրեցի այս թղթադրամը դուք շարունակում էիք ցանկանալ այն ձեռք բերել, քանզի գումարը այդ ընթացքում չկորցրեց իր արժեքը: Այն դեռ թղթադրամ է 5000 դրամ արժողությամբ:
Մեր կյանքում պատահում է, որ մենք անտեսված, ոտնահարված ու մոռացված ենք լինում: Դա իրական կյանքն է, նման իրավիճակներում մենք մեզ զգում ենք անպիտան:
Բայց կարևոր չէ ինչ է կատարվել և ինչ կկատարվի, դու երբեք չես կորցնի քո արժեքը: Կեղտոտ ես թե մաքուր, ճնշված ես թե ոչ, միևնույնն է դու երբեք չես կորցնի քո արժեքը նրանց համար, ովքեր սիրում են քեզ:
Մեր արժեքը չի որոշվում նրանից, թե ինչ ենք մենք անում կամ ում ենք ճանաչում, այլ որոշվում է, թե ինչպիսին ենք մենք:
ԴՈՒ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՍ ԵՎ ՄԻ ՄՈՌԱՑԻ՛Ր ԱՅԴ ՄԱՍԻՆ:
Վիգեն Զարգարյանի գրառումը ֆեյսբուքյան իր էջից: