«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան և ուրախացրին ինձ իրենց երգով, պարով, ճիչերով և գեղեցկությամբ». Սոսո Պավիաշվիլի (տեսանյութ)
Հայտնի երգիչ Սոսո Պավիաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այսօր Երևանում կայացած իր համերգից մի փոքրիկ հատված՝ այն նվիրելով երիտասարդությանը և շնորհավորելով երիտասարդներին իրենց օրվա կապակցությամբ.«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Երիտասարդների օրվան նվիրված համերգը։ Շնորհակալություն բոլոր 15 հազար մարդկանց, ովքեր եկան և ուրախացրին ինձ իրենց երգով, պարով, ճիչերով և գեղեցկությամբ։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին»։
Posted by Сосо Павлиашвили on Tuesday, November 10, 2015