Թուրքիան երբեք չի թողնի Սիրիայի քրդերին անցնել Եփրատի արևմտյան սահմանը. Էրդողան
Անկարան թույլ չի տա, որ սիրիական քրդերը անցնեն Եփրատի արևմտյան ափը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Քրդողանը։
«Ոչ ոք չի կարող անցնել Եփրատի արևմտյան ափը։ Մեր դիրքորոշումն այս հարցում խիստ վճռական է։ Վերջերս նրանք փորձ են արել անցնել սահմանը, սակայն նրանց համապատասխան հարված է հասցվել։ Մեր քայլերը այդ ուղղությամբ հետագայում էլ ավելի վճռական կլինեն։ Եվ իմ ժողովուրդը, և ամբողջ աշխարհը պետք է իմանան այդ մասին»,- նշել է Էրդողանը։
Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, ներկայումս Իրաքի և Սիրիայի քրդերը զինված պայքար են մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Թուրքիան, որի տարածքում բնակվում են մի քանի միլիոն քրդեր, կարծում է, որ սիրիական քրդական Ժողովրդավարական միության կուսակցությունը կապված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, որն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն։