Ջուլիա Ռոբերտսը հերքել է ամուսնալուծության մասին լուրերը և բացահայտել իր երջանիկ ընտանիքի գաղտնիքը
Դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը հայտնել է, թե որն է իր երջանիկ ամուսնության գաղտնիքը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն: Նա արդեն 13 տարի է, ինչ ամուսնացած է կինոռեժիսոր Դեննի Մոդերի հետ: Ամուսնալուծվող հոլիվուդյան զույգերի կողքին, միևնույնն է, կան կայուն հարաբերություններ:
Իր վերջին հարցազրույցներից մեկում դերասանուհին ցրել է այն բամբասանքները, որ տարածվել էին իր և ամուսնու բաժանվելու մասին: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է նրանց հաջողվում հարաբերություններում պահպանել ջերմությունը, դերասանուհին կատկելով պատասխանել է. «Չգիտեմ: Երևի...պետք է համբուրվել, այնպես չէ՞»:
Միգուցե այս մեթոդը բոլոր զույգերի համերաշխության գաղտնիքը չէ, սակայն համբույրները երբեք ավելորդ չեն լինում: