Աշխարհի «Ամենագլամուրային» տոնածառի աստղը զարդարվել է 290 ադամանդով
Աշխարհի «Ամենագլամուրային» աստղը զարդարել են 290 ադամանդով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով Metro-ին:
Ինչպես հաղորդվում է, մարդկանց մեծամասնությունը, «ամանորյա զարդարանք» ասելով, չի պատկերացնում նկուղից բերված հին խաղալիքներն ու տոնածառի լույսերը: «Հետո դուք եղևնու գագաթը զարդարում եք մաշված, բայց շատ սիրելի հրեշտակի կամ փերիի խաղալիքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Սակայն այս տարի, եթե, իհարկե, դուք ունեք ավելորդ 615 000 ֆունտ, կարող եք այն ծախսել` փայլուն աստղ գնելով: Այդ աստղը ստացել է «The World's Most Glamorous Christmas Tree Star» («Աշխարհի ամենագլամուրային տոնածառի աստղ») անունը: Այն զարդարված է շուրջ 290 ադամանդով, այդ թվում` 5 կարատանի ադամանդով, որ գտնվում է աստղի կենտրոնում:
Աստղն ունի 20 սմ բարձրություն և 13 սմ լայնություն: Զարդարանքը պատրաստված է արծաթից և ոսկուց: