Թուրքիայում բերման է ենթարկվել 40 արտասահմանցի, ովքեր փորձել են միանալ «ԻՊ»-ին
Թուրքիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել 40 արտասահմանցու, ովքեր փորձել են միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
«Նրանց թվում են եղել Ղրղզստանի հանրապետության 5 քաղաքացի. Ադրբեջանի14 քաղաքացի, Ինդոնեզիայի` 7, Իրաքի` 5, Տաջիկստանի` 2, Իրանի` 3 և Աֆղանստանի 2 քաղաքացի: Այդ խմբում եղել է նաև 15 երեխա և 10 կին»,- լրագրողներին հայտնել են Ղրղսզտանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները:
Ավելի վաղ Անկարան Ամերիկայի զինված ուժերին թույլ էր տվել օգտագործել ավիաբազան «Իսլամական պետության» դեմ պայքարում: