Օբաման և Էրդողանը որոշել են «ԻՊ»-ի դեմ պայքարն ուժեղացնել
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում եկել են այն որոշմանը, որ անհրաժեշտ է ուժեղացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, քաղաքական գործիչները քննարկել են նաև սիրիական ընդդիմության ուժերի ամրապնդման և Սիրիայի կոնֆլիկտի քաղաքական լուծման կարևորության հարցերը:
Հավանական է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կխոսի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի ժողովի ժամանակ, որը տեղի կունենա Թուրքիայում: