Ռոբերտ դե Նիրոն Մոսկվայում ռեստորան է բացել
Դերասան Ռոբերտ դե Նիրոն Մոսկվայում՝ «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում, ռեստորան է բացել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Մենք բոլորս պետք է միավորվենք, որպեսզի վեճերը վերանան, մենք պետք է միասին աշխատենք»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է դերասանը:
Նա նաև հավելել է, որ կցանկանար ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, ինչպես բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը:
Դերասանն իր առաջին՝ ճապոնական խոհանոցով ռեստորանը Մոսկվայում հիմնել էր դեռևս 2009թ-ին: