Իվանկա Թրամփը նմանակում է հորը (լուսանկար)
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու և միլիարդատեր Դոնալդ Թրամփի աղջիկը՝ Իվանկան, իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել, որտեղ հոր սանրվածքով է: Այս մասին հայտնում է Dni.ru-ն:
Լուսանկարն արվել է նոյեմբերի 7-ին NBC հեռուստաընկերությունում: «Saturday Night» նախագծի ետնաբեմում հայտնաբերելով հոր սանրվածքով կեղծամը՝ աղջիկը իրեն չի զրկել զվարճանալու հնարավորությունից:
«Ահա, թե ինչ պատահեց, երբ ես ետնաբեմում հայտնաբերեցի այն դերասանի կեղծամը, ով մարմնավորում է հորս»,- իր միկրոբլոգում գրել է Իվանկա Թրամփը:
Լուսանկարում նա փորձել է դեմքի արտահայտությամբ նմանվել հորը: