Անդրեյ Գայդուլյանը պատմել է, թե ինչպես է իրեն զգում քիմիաթերապիայից հետո (տեսանյութ)
Հայազգի դերասան Անդրեյ Գայդուլյանը իր երկրպագուներին պատմել է, թե ինչպես է իրեն զգում քիմիաթերապիայից հետո: Այս մասին հայտնում է Ren.tv-ն:
Դերասանը հատուկ իր համար անհանգստացողների համար Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ այսուհետ հաճախակի կկապվի երկրպագուների հետ:
«Հարգելիներս, ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ հաճախակի կապի մեջ կլինեմ Ձեզ հետ: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ինձ լավ եմ զգում: Ես ճաղատ եմ: Միայն թե Ձեզ շատ եմ կարոտում»,- տեսանյութի մեջ նշում է Անդրեյ Գայդուլյանը:
Սոցկայքի օգտատերերը դերասանին շուտափույթ առողջացում են մաղթել:
Հիշեցնենք, որ դերասանը մեկնել է Գերմանիա՝ իր մոտ հայտնաբերված քաղցեղի դեմ բուժվելու համար:
Տեսանյութը՝ ստորև.