Ադելը պատմել է, թե որտեղ է պահում իր բոլոր մրցանակները
Տարբեր աստղեր իրենց մրցանակները տարբեր տեղեր են պահում: Օրինակ՝ «Տիտանիկ» ֆիլմի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը իր «Օսկարը» պահում է լոգասենյակում: Երգչուհի Ադելը պատմել է, թե ինքը որտեղ է պահում իր բազմաթիվ մրցանակները: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Օրերս նա հայտնել է, որ իր բոլոր մրցանակները պահում է զուգարանում: Իհարկե, իր բոլոր մրցանակներն այնտեղ տեղադրելով՝ երգչուհին մտածել է ոչ թե ուրիշների, օրինակ՝ հյուրերի երազանքների, այլ իր ձեռքբերումների մասին:
«Ամեն անգամ, երբ մտնում եմ զուգարան, ես նայում եմ իմ մրցանակներին և մտածում. «Այո՛, ապրեմ ես»»,- անկեղծացել է երգչուհին:
Ի դեպ, Ադելն ունի 100 տարաբնույթ մրցանակներ: