Թուրքական ավիաընկերությունը չեղարկել է մինչև նոյեմբերի 16-ը դեպի Շարմ-Էլ-Շեյխ իրականացվող բոլոր չվերթերը
Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը չեղարկել է մինչև նոյեմբերի 16-ը դեպի Շարմ-Էլ-Շեյխ իրականացվող բոլոր չվերթերը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ավիաընկերության պաշտոնական կայքին:
«Դեպի Շարմ-Էլ-Շեյխ իրականացվող բոլոր չվերթերը անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների պատճառով մինչև նոյեմբերի 16-ը դադարեցվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ թուրքական նույն ավիաընկերությունը որոշել էր կրճատել դեպի Եգիպտոս իրականացվող չվերթերի թիվը:
Նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել՝ նոյեմբերի 8-ից Ռուսաստան-Եգիպտոս բոլոր չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին: