Հովհաննես Ազոյանի անդրադարձը՝ Գագիկ Ծառուկյանի թիկնապահների կողմից ծեծվելու մասին լուրերին
Հովհաննես Ազոյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահների կողմից ծեծվելու մասին լուրերին` իր ֆեյսբուքյան էջում կատարելով հետևյալ գրառումը.
«Հայկական տափակագույն կայքեր, որոնք, ինֆորմացիոն սովից դրդված, տարածում են սուտ ու կեղծ լուրեր: Բայց շատ ուրախ եմ ու շնորհակալ այն մարդկանց, ովքեր ինձ համար անհանգստանում են: Ես սիրում եմ ձեզ»: