Ադրբեջանական բանակում զինվոր է ինքնասպան եղել
Ադրբեջանի Զինված ուժերում հերթական միջադեպն է գրանցվել. բանակում զինվոր է ինքնասպան եղել։ Ինչպես հայտնում է Haqqin.az-ը` միջադեպը տեղի է ունեցել Թովուզի N զորամասում։ Ինքնասպան է եղել 19-ամյա Մուհամմեդ Սիրիջլին։ Սակայն հանգուցյալ զինվորի հարազատները պնդում են, որ նրան սպանել են: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Մեզ զանգեցին 7ասացին, որ Մուհամմեդն ինքնասպան է եղել։ Նրա մարմինը տարել էին Գյանջայի № 3-րդ հիվանդանոցի դիահերձարան։ Մենք գնացինք այնտեղ և նրա մեջքի վրա հրազենային 3 վնասվածք կար: Ինչպե՞ս կարող էր նա կրակել իր մեջքին»,- ասել է մահացած զինվորի քեռին՝ Ֆիքրեթ Իսրայիլովը։ Նրա խոսքով՝ Մուհամմեդը տեսողական խնդիրների պատճառով հաշմանդամության կարգ է ունեցել, և նրան բանակ չէին տանում։ «Մի քանի անգամ նրան հրաժարվել են բանակ տանել, բայց նա համառորեն հասավ իր նպատակին և ապրիլի 10-ին գնաց ծառայելու»,- ասել է Իսրայիլովը։