Կադրային ջարդն Ադրբեջանի ԱԱԾ-ում շարունակվում է
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում նախկին նախարար Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունից հետո շարունակվում են կադրային զտումները։
Ինչպես հայտնում է Haqqin.az-ը` Ազգային անվտանգության նախարարության տրանսպորտի և էներգետիկայի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Աքիֆ Չովդարովը կարող է մոտ ժամանակներս կալանավորվել։ Կառավարական Strateq.az կայքի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության նախարարության շատ աշխատակիցներ հարցաքննության ժամանակ ասել են, որ իրենք հակաիրավական գործունեություն կատարելու հրաման էին ստացել անմիջապես Աքիֆ Չովդարովից։
Ըստ նշված տեղեկությունների՝ Չովդարովին այդ գործում օգնել են ոչ միայն Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները, այլ նաև Վրաստանի և Ռուսաստանի հանցավոր աշխարհի ներկայացուցիչները։
Նշվում է որ վախեցած գործարարները կատարել են բոլոր պահանջները՝ չհասկանալով թե նրանք ինչ կազմակերպության անդամ են հնդիսանում: