Արվեստի գործեր՝ պատրաստված պահածոների դատարկ տուփերից (տեսանյութ)
Նյու Յորքում անց է կացվել ամենամյա «Canstruction» (առաջացել է «can»` պահածո և «construction»՝ կառուցում բառերից) ցուցահանդեսը։ Այստեղ ներկայացված է եղել 30 քանդակ՝ ստեղծված պահածոների դատարկ տուփերից։
Ցուցահանդեսի քանդակների վաճառքից գոյացած գումարները կուղղվեն Երրորդ աշխարհի երկրներում սովի հաղթահարմանը։ Այս մասին հաղորդում է «Euronews»-ը։