Էլվիս Փրեսլիի «If I Can Dream» ալբոմը գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Էլվիս Փրեսլիի «If I Can Dream» ալբոմը, որը թողարկվել է երաժշտի ծննդյան կապակցությամբ, գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը։ Այս մասին հաղորդում է «OfficialCharts.com»-ը։
Ինչպես նշվում է, դասական հիթ դարձած Փրեսլիի հավաքածուն ձայնագրվել է Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Հաղորդվում է նաև, որ Փրեսլիի ալբոմը գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը արդեն 12-րդ անգամ:
Արդեն վաճառվել է ալբոմի 79 հազար օրինակ։
Հունվարի 8-ին Էլվիս Փրեսլին կդառնար 80 տարեկան: