Եգիպտոսից Պետերբուրգ տեղափոխված 200 ռուս զբոսաշրջիկ անմիջապես թռել է Թուրքիա
Շուրջ 200 ռուս զբոսաշրջիկներ, ովքեր Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ են տեղափոխվել, վերաձևակերպել են իրենց ուղեգրերն ու թռչել Թուրքիա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:
«Եգիպտոսից վերադարձած զբոսաշրջիկների մի մասը տուրօպերատորների միջոցով վերաձևակերպում է ուղեգրերը՝ ուրիշ երկրներում հանգստանալու համար: Այսպես, նոյեմբերի 8-ին Թուրքիա է մեկնել շուրջ 200 ռուս զբոսաշրջիկ, ովքեր կիսատ էին թողել իրենց հանգիստը Եգիպտոսում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հաղորդել էր՝ մեկ օրվա ընթացքում Եգիպտոսից 11.000 զբոսաշրջիկ է տեղափոխվել Ռուսաստան: