Լույս է տեսել «One Direction» խմբի վերջին երգը (տեսանյութ)
Շուտով «One Direction» խումբը դադար կվերցնի, որը խմբի անդամները համարում են հանգիստ: Այս մասին հայտնում է Ru.hellomagazine.com-ը: Սակայն շատ երկրպագուներ և փորձագետներ կարծում են, որ խումբը վերջնականապես կցրվի:
Խումբը հանրության դատին է ներկայացրել իր վերջին «History» երգը, որով հրաժեշտ են տալիս իրենց երկրպագուներին:
««History» երգը» «You've Got a Friend in Me» երգի նոր տարբերակն է, որը սովորական երգ չէ: Այն ավելին է, քան պարզապես երգը: Այս երգը ցույց է տալիս այն ճանապարհը, որն անցել ենք մենք ՝ «One Direction» խումբն իր երկրպագուների հետ այս հինգ տարիների ընթացքում: Այս երգով մենք փակում ենք խմբի հինգամյա գլուխը»,- պատմել է խմբի անդամ Լիամը:
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.