Մեկ օրում Եգիպտոսից 11.000 զբոսաշրջիկ է տեղափոխվել Ռուսաստան
Մեկ օրվա ընթացքում Եգիպտոսից 11.000 զբոսաշրջիկ է տեղափոխվել Ռուսաստան: Այս մասին գրում է РИА «Новости»-ին՝ հղում տալով ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հայտարարությանը:
«Վերջին օրը 11.000 մարդ ենք տեղափոխել: Կարծում եմ այսօր ավելի շատ կլինի: Այդ առումով այսօր ամենաթեժ օրն է»,-ասել է Դվորկովիչը:
Նրա խոսքով ՝ հաջորդ շաբաթ նույնպես ծանրաբեռնված կլինի:
«Երեկ մենք կարողացանք գործն իրականացնել: Ուշացումները կապված էին ուղեբեռի հետ: Հարցի կարգավորումից հետո, ոչ մի չվերթի ժամանակ ուշացում այլևս չեղավ»,-ավելացրել է նա: