Ադրբեջանի պետական պաշտոնյային մեղադրում են
ANS հեռուստաընկերության լրագրողը բողոք է ներկայացրել ոստիկանություն: Նա մեղադրել է Ադրբեջանի պետական պաշտոնյային անօրինական արարքների մեջ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից:
Լրագրողը Լոգման Ալիեւին մեղադրում է աշխատասենյակում իրեն և օպերատոր Ռաշադ Ռաշիդովին վիրավորելու, ապա տեսախցիկը խլելու և վնասելու մեջ:
Գործը նախաքննության փուլում է: