54-ամյա Ջորջ Քլունին հայր կդառնա
Ջորջ Քլունիի կինը՝ Ամալը, հղի է: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն՝ հղում տալով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Աստղային ընտանիքի համալրման մասին խոսում են դեռևս նրանց ամուսնության օրվանից: 54-ամյա դերասանի և 37-ամյա Ամալի՝ ծնողներ դառնալու լուրերը, սակայն, մեծ մասամբ չեն համապատասխանում իրականությանը:
Այս անգամ ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձրել Ամալի լուսանկարներին, որտեղ երևում է կնոջ փորիկը: Լուրերը հաստատել են նաև ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները: Նրանց տեղեկություններով՝ Քլունիի կինը հղիության չորրորդ ամսում է:
«Ամալն ու Քլունին յոթերորդ երկնքում են երջանկությունից: Բայց դերասանը անհանգստանում է հնարավոր բարդությունների համար, որոնց մասին տեղեկացրել են բժիշկները: Ջորջն ընկերների մոտ ասել է, որ տղա է ուզում, սակայն դեռևս պարզ չէ՝ երեխան ինչ սեռի է»,- հայտնում են դերասանի մտերիմները: