Քամերոն Դիասը իր գրքի շապիկի համար սելֆիի մրցույթ է հայտարարել
Անցյալ տարի ձմռանը դերասանուհի Քամերոն Դիասը հրատարակել էր իր առաջին գիրքը, իսկ այժմ հերթը երկրորդինն է: Այս մասին հայտնում է Ru.hellomagazine.com-ը:
Դերասանուհու երկրորդ գործը կկոչվի «Երկարակեցության գիրք»: Այն կհրատարակվի հաջորդ տարի, դե իսկ գրքի շապիկին կարող է հայտնվել յուրաքանչյուրը. պարզապես հարկավոր է Դիասին ուղարկել լավագույն սելֆին, որ ունեք, և նա կընտրի հաղթողին:
«Նոր գիրքը կպատասխանի ֆիզիկական,մտավոր և զգացմունքային ծերության հարցերին: Եվ քանի որ մենք արդեն համարյա վերջացնում ենք, կցանկանայինք դիմել ձեր օգնությանը: Այս գիրքը ձեր համար է և ձեր մասին, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք շապիկին տեսնել հենց ձեզ: Շապիկը շատ ընդհանրություններ կունենա իմ առաջին՝ «Մարմնի գրքի» շապիկի հետ»,- պատմել է Դիասը:
Հաջողությունը կժպտա այն 50 կանանց և աղջիկներին, ովքեր կհասցնեն իրենց լավագույն սելֆիներն ուղարկել դերասանուհուն: