Քարդաշյանների ընտանիքը 2 միլիոնի խնջույք է կազմակերպել (լուսանկարներ)
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի գլուխը՝ Քրիս Ջենները, տոնել է իր ծննդյան 60-րդ տարեդարձը: Իր ծննդյան առթիվ Քրիսը կազմակերպել է շքեղ երեկույթ, որի համար ծախսվել է 2 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Խնջույքի թեման «Մեծն Գեթսբի» ֆիլմն է եղել: Բոլոր հյուրերը 20-ական թվականները հիշեցնող փայլուն զգեստներով են եղել: Իսկ երեկույթի հերոսուհի Քրիսը սև կեղծամ է կրել:
Իհարկե, իրենց շլացնող տեսքով ներկա են եղել նրա դուստրերը՝ Քենդալ ու Քայլի Ջեններները, Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանները: Քորթնին մարմնավորել է հենց Գեթսբիին, իսկ մյուսները՝ Դեյզիին:
Լուսանկարները՝ ստորև.