Ադելին արգելել են թվիթթերում հրապարակումներ կատարել
Հայտնի երգչուհի Ադելի մենեջերները ստիպված են պայմանագրում փոփոխություններ անել՝ սահմանափակելով նրա գործողությունները, որպեսզի նա հարբած ժամանակ հիմարություններ չանի: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Երգչուհուն արգելվել է թվիթթերյան իր էջում գրառումներ կատարել, քանի որ նա ալկոհոլի ազդեցության տակ ինչեր ասես, որ չի գրել:
Այժմ երգչուհին կշարունակի անձամբ գրել իր հրապարակումների տեքստը, սակայն մինչ հրապարակվելը, այն 2 մարդ պետք է ստուգի:
Հավանաբար, պայմանագրի հետ կապված երգչուհու և մենեջերների միջև տարաձայություններ են առաջացել, քանի որ նա որոշել է հրաժարվել ալկոլհոլից:
Նա նշել է, որ ցանկանում է դասվել հաջողակ երգչուհիների շարքին: