«Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմի թրեյլերը մեծ հետաքրքրություն է առաջացրել ժանրի սիրահարների շրջանում (տեսանյութ)
LifeStyle«Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմը «Ալիսան հրաշքների աշխարհում» հայտնի պատումի երկրորդ մասն է: Այս անգամ ֆիլմի պրոդյուսեր Թիմ Բյորտոնն է: Դերերում խաղում են Միա Վասիկովսկան, Հելեն Բոհեմ Քարտերը և Ջոնի Դեպը:
Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Բոբինը, սցենարի հեղինակը` Լինդա Վուլվերտոնը: Ֆիլմի թրեյլերը հենց նոր է դուրս եկել և արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ժանրի սիրահարների շրջանում:
Հայտնի է, որ ծրագիրը իրականություն է դարձել մոտ 4 տարվա ընթացում: Թե սցենարը, թե դերասանական կազմը փոփոխություններ է կրել ընթացքում:
«Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կլինի 2016 թ-ի մայիսի երրորդ տասնօրյակին: