19-ամյա աղջիկը հղի է արքայազն Հարրիից
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, տասնիննամյա մի աղջիկ հղի է արքայազն Հարրիից: Փաստորեն, արքայազն Հարրին ապօրինի երեխա կունենա: Այս մասին հայտնում է Dni.ru-ն:
19-ամյա աղջկա հղիությունը մեծ սկանդալ է առաջացրել Բուքինգեմյան պալատում, իսկ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին խիստ զայրացած է:
19-ամյա աղջկա հետ արքայազն Հարրին ծանոթացել է երեկույթներից մեկի ժամանակ: Նրանց սիրավեպը թիթեռի կյանք է ունեցել, և դրանից հետո նրանք չեն հանդիպել: Աղջկա անունը չի նշվում. հաղորդվում է միայն այն, որ նա շիկահեր է և 19 տարեկան:
Հաղորդվում է՝ եթե հաստատվի, որ երեխայի հայրը Հարրին է, նա կամուսնանա 19-ամյա աղջկա հետ: