Անջելինա Ջոլին «խեղդվել» է զգեստում
Լոս Անջելեսում կայացել է «Riviera» ֆիլմի շնորհանդեսը, որի ռեժիսորն ու սցենարիստը հանդիսանում է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին: Կարմիր գորգի վրայով նա քայլել է ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ, ով ֆիլմում նույնպես նրա ամուսնու դերում է հանդես գալիս: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Հերթական անգամ հայտնվելով հանրության առաջ, դերասանուհին ցույց է տվել, թե որքան է նիհարել:
Ջոլին ներկայացել է մի զգեստով, որն իր համար բավականին մեծ է եղել այն աստիճան, որ կարծես «խեղդվել» է զգեստում:
Անջելինա Ջոլիի այսպիսի տեսքը հերթական անգամ անհանգստացրել է երկրպագուներին և համացանցում քննարկումների հիթ դարձել: