Անի Լորակը որոշել է փոխել վարսերի ոճը
Երգչուհի Անի Լորակը որոշել է իր ոճը փոխել և իրեն փորձել կարճ վարսերով: Անի Լորակը համարվում է փարթամ և գեղեցիկ վարսեր ունեցող երգչուհիներից մեկը: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Երգչուհին, սակայն ռիսկի չի դիմել՝ կտրելով իր վարսերը, այլ պարզապես կապելով վարսերը կարճ սանրվածքի տեսք է հաղորդել դրանց: Նա նաև լուսանկար է հրապարակել, որպեսզի տեսնի, թե ինչ տեսք ունի, և, թե արդյոք այդ ոճով իր երկրպագուներն իրեն կընդունեն:
Նշենք, որ Անի Լորակն ամենահամարձակ երգչուհիներից մեկն է, ով բաց հագուստներ է հագնում: