Թուրքիայում «ԻՊ»-ի զինյալների հետ կապ ունեցող 20 մարդ են ձերբակալել
Թուրքիայի ոստիկանությունը Անթալիայում հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալել է 20 մարդու, ովքեր կասկածվում են «ԻՊ»-ի հետ կապ ունենալու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ձերբակալությունը տեղի է ունեցել նոյմեբերի 6-ի առավոտյան, նախքան G20-ի գագաթաժովը: Ձերբակալության հետ կապված այլ մանրամասներ չի հաղորդվում:
G20-ի գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-20-ը թուրքական Բելեկ քաղաքում:
Առաջնորդների և պատվիրակության համար խոշորագույն հյուրանոցներ և գոլֆի ակումբներ են նախատեսվել, որտեղ կսահմանվի հատուկ հսկողություն: